Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Երբ քննադատությունը սկսում է հասնել զանգվածներին, իշխանությունը տեղափոխում է այն իրավական դաշտ

Երբ քննադատությունը սկսում է հասնել զանգվածներին, իշխանությունը տեղափոխում է այն իրավական դաշտ
13.11.2025 | 12:17

Որևէ պարագայում Imnemnimi Podcast-ի հեղինակներ Vazgen Saghatelyan-ի և Narek Samsonyan-ի հետ կատարվողը չի կարելի դիտարկել և որակել միայն իրավական կամ էթիկական հարթության մեջ, քանի որ իշխանությունների արձագանքը բովանդակային ընդդիմադիր հաղորդակցական դաշտի ընդլայնման նկատմամբ միշտ ունի քաղաքական ենթաշերտ։ Անկախ այն հանգամանքից՝ հայհոյախոսությունը ընդունելի կամ անընդունելի է Ձեզ համար, ֆիքսվեք բովանդակության վրա, ոչ թե արտահայտչաձևի: Իշխանությունը ջանում է իր շահի համար, որ խնդիրը ներկայացվի էթիկական տեսանկյունից և իրավական գնահատմամբ, որ խլեցնի բովանդակությունը:

Մենք գործ ունենք իրավական պատրվակ՝ քաղաքական շարժառիթ մոդելի հետ: Երբ իշխանությունը ձգտում է վերահսկել մեդիա տարածքը, հաճախ դիմում է ձևական իրավական և էթիկական հիմնավորումների․ օրինակ՝

•«ոչ նորմատիվային բառապաշար»

•«հասարակական կարգի խախտում»

•«խուլիգանություն» որակավորումներ։

Սրանք, որպես կանոն, կիրառվում են ոչ թե հասարակական բարոյականության պահպանման, այլ քաղաքական խոսքի սահմանափակման նպատակով։

Այսինքն, խոսքը ոչ թե հայհոյախոսության կամ էթիկայի մասին է այլ անհարմար և ցավոտ բովանդակության ճնշման մասին։

Երբ քաղաքական իշխանությունը քրեականացնում է բառապաշարը, նա իրականում քրեականացնում է թույլատրելի մտածողության շրջանակից դուրս գալը։ Այն պահից, երբ քննադատությունը սկսում է հասնել զանգվածներին, իշխանությունը տեղափոխում է այն իրավական դաշտ՝ բովանդակային պայքարը փոխարինելով ձևական դատապարտմամբ։

Քարոզչական վախը՝ ձնագնդի էֆեկտից է, ինչն իրականում քաղաքական հաղորդակցության մեջ հայտնի է որպես diffusion effect կամ «տարածման վախ»։

Այն առաջանում է, երբ իշխանությունը տեսնում է, որ մեկ փոքրիկ հարթակ՝ podcast, վիդեոալիք կամ բլոգ, սկսում է կուտակել վստահություն և վերածվել հանրային տրամադրությունների արտահայտիչի։ Այս պահին ռեժիմը արձագանքում է կանխարգելիչ եղանակով՝

• խլացնելով ալիքը,

• վարկաբեկելով հեղինակին,

• կամ գործարկելով իրավական պատրվակներ՝ իբրև հասարակական կարգի պաշտպան։

Էստեղ այլևս խոսքը բացառապես այն մասին է, որ գործում է ինֆորմացիոն վախի ինդիկատորը: Ցանկացած ռեժիմ, որը վստահ է իր լեգիտիմության վրա, չի վախենում խոսքից։ Հակառակը՝ բռնաճնշումը տեղեկատվական դաշտում հենց լեգիտիմության խորը կորստի ազդանշանն է։ Երբ իշխանությունը փորձում է կանխել խոսքի տարածումը, նշանակում է՝ նա արդեն գիտի, որ խոսքը վերածվում է հանրային ընդդիմության էներգիայի և սպառնալիքի իշխանության համար։

Այսպիսով, Imnemnimi podcast-ի փաստացի փակումն ու հեղինակների ինֆորմացիոն մեկուսացումն արդարացվում է ձևականորեն՝ «ոչ նորմատիվ լեզվի» պատրվակով, բայց իրականում այն հանդիսանում է՝

-վախի դրսևորում ընդդիմադիր դիսկուրսի ընդլայնման նկատմամբ,

-տեղեկատվական վերահսկողության փորձ,

-հասարակական հակաիշխանական տրամադրությունների լայնացման և կազմակերպման կանխարգելում։

Այլ կերպ ասած՝ դա չէր լինի, եթե ռեժիմը վստահ լիներ իր ժողովրդականության, լեգիտիմության մեջ: Տղերքը վստահ են իրենց գործի լեգիտիմության և ժողողովրդականության մեջ:

P.S. ԱԺ նախագահը ճիշտ կանի վախենա ոչ թե Վազգենից ու Նարեկից, այլ նրանից, որ այլևս չի կարողանում իր կուսակիցների քվորումը ապահովել ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ, և դա տեսնում է իր քաղաքական ալֆան ու օմեգան՝ դահլիճում նստած:

Վլադիմիր Մարտիրոսյան

#ընդդիմադիր փոխաջակցության դաշինք

Դիտվել է՝ 309

Մեկնաբանություններ